Լեհաստանի Սեյմը հունիսի 7-ին վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը։
«Րոպեներ առաջ, 2018 թվականի հունիսի 7-ին, Լեհաստանի Սեյմը վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը»,- գրել է նա։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32061