ՀՀԿ խմբակցության ոչ քաղաքական թևին ասել ենք՝ ազատ եք, կարող եք գնալ. Վահրամ Բաղդասարյան

Մենք խմբակցության ոչ քաղաքական թևին ասել ենք, որ եթե իրենց խանգարող հանգամանքներ կլինեն, ազատ են, կարող են գնալ: Մենք որևէ մեկից կառչած չենք: Այս մասին հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով ՀՀԿ-ի խմբակցությունից մի խումբ պատգամավորների դուրս գալու խնդրին:


Մինչ օրս ԱԺ-ում դեռեւս մեծամասնություն կազմող ՀՀԿ-ի խմբակցությունը լքել են 4 պատգամավոր՝ ԱԱԾ-ի պետի նախկին տեղակալ Ֆելքիս Ցոլակյանը, Շիրակ Թորոսյանը, նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսա Արթուր Գեւորգյանը եւ գործարար Արման Սահակյանը:


Ավելի վաղը մամուլը տեղեկացրել էր, որ նախօրեին գործրար-պատգամավոր Արայիկ Գրիգորյանին պատկանող Ավշարի գինու գործարանում է հավաքվել ՀՀԿ ԱԺ խմբակցությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Բացակայել են Արփինե Հովհաննիսյանը, որը Հայաստանում չէ, Միհրան Պողոսյանը, Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Ալիկ Սարգսյանը, ում ծնունդն էր հունիսի 1-ին։ Սամվել Ալեքսանյանը շուտ դուրս է եկել՝ «գործ շատ ունեմ» ասելով։ Հիմնական թեման եղել է ՀՀԿ-ի «ապագան»։


Սերժ Սարգսյանը, ըստ նույն հրապարկման, ասել է. «ՀՀԿ բիզնես թեւն ազատ է, ով ցանկանում է, կարող է դուրս գալ», կոշտ գնահատականներ է տվել «թուլակամ» Շիրակ Թորոսյանի, Արթուր Գեւորգյանի հասցեին, որն առանց տեղյակ պահելու է խմբակցությունից դուրս եկել։ Քաղաքական թեւի մասին էլ ասել է՝ իրենք եւս ազատ են, բայց «ով ուզում է դուրս գալ, մանդատը պետք է վայր դնի․ դա է բարոյականը»։ Սեյրան Սարոյանը գործարարներին «հանաքով» ասել է՝ «կուտը» չուտեք՝ դուրս գաք, տեսա՞ք շեֆը հետո ինչեր ասավ»։ Երեկվանից հայտնի է, որ Սամվել Ալեքսանյանն ու Արտակ Սարգսյանն օրերս դուրս կգան»։


Փաստացի Վահրամ Բաղդասարյանն այսօր հաստատեց մամուլի տեղակատվությունը՝ նշելով, որ ցանկացած քաղաքական ուժ պետք է պատրաստ լինի և՛ իշխանություն լինել, և՛ ընդդիմություն, և՛ փոքրամասնություն, և՛ մեծամասնություն:


«Եթե դուք մի փոքր պատմական էքսկուրս կատարեք, կտեսնեք, որ աշխարհում երբևէ նման դեպք չի եղել, որ իշխանություն ունենա մեկ ուժ, իսկ Ազգային ժողովում մեծամասնություն ունենա մեկ այլ քաղաքական ուժ: Եվ սա վկայում է Հանրապետական կուսակցության միասնականության մասին: Մենք խմբակցության ոչ քաղաքական թևին ասել ենք, որ եթե իրենց խանգարող հանգամանքներ կլինեն, ազատ են, կարող են գնալ: Մենք որևէ մեկից կառչած չենք»,- ասաց Բաղդասարյանը:


Նա հստակ պատասխան չտվեց հացին՝ ակնկալվո՞ւմ է, որ էլի պատգամավորներ կլքեն ՀՀԿ խմբակցությունը: «Եկեք սպասենք զարգացումներին: Կրկնում եմ՝ մենք որևէ մեկից կառչած չենք: Այս պահին մեր հենքը խմբակցության քաղաքական թևն է», - ասաց նա:


Անդրադառնալով խմբակցությունն արդեն իսկ լքած պատգամավորներին՝ Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ Ֆելիքս Ցոլակյանը ինքն է խնդրել, որ խմբակցությունում մնա, իսկ իրենք Ցոլակյանին ասել են, որ եթե կրկին լինեն քաղաքական ուժի որոշումներին ոչ համահունչ քայլեր, կդնեն նրան խմբակցությունից հեռացնելու հարցը: «Հետո նա իմ հետ հեռախոսազրույց է ունեցել և ասել է, որ ավելի լավ է՝ դիմում գրի և դուրս գա խմբակցությունից: Այսինքն՝ Ֆելիքս Ցոլակյանն արդեն մայիսի 1-ից սիրողական մակարդակով էր խմբակցության անդամ»,- ասաց Բաղդասարյանը:


Նա հստակեցրեց, որ ՀՀԿ խմբակցությունից հեռացած մեկ այլ պատգամավորի՝ Շիրակ Թորոսյանին իրենք են խմբակցությունից հեռացրել: Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ Արթուր Գևորգյանն ու Արման Սահակյանն էլ խմբակցության ոչ քաղաքական թևն էին ներկայացնում ու կրկնեց, որ այդ մարդկանց իրենք ասել են, որ կարող են հանգիստ հեռանալ, քանի որ ՀՀԿ-ն որևէ մեկից կառչած չէ:


«Մենք այդ ամենը հիվանդագին ձևով չեն ընդունում ու նորմալ են համարում», - ասաց նա՝ հավելելով, որ Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Գևորգյանը, Շիրակ Թորոսյանը, Արման Սահակյանը և Ֆելիքս Ցոլակյանը հայտարարել են ԱԺ ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31917

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online