ԵՄ–ի ընդհանուր ներդրումներն Ադրբեջանում հասնում են 50 միլիարդ դոլարի

ԵՄ–ի ընդհանուր ներդրումներն Ադրբեջանում հասնում են 53 միլիարդ դոլար։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի փոխնախարար Ռուֆատ Մամեդովը։

Ըստ նրա, նախորդ տարի Ադրբեջանի ու ԵՄ–ի ապրանքաշրջանառությունը հասել է 9,4 միլիարդ դոլարի։ Ադրբեջանում այս պահին գործում են 1500 ընկերություններ։

Անդրադառնալով Ադրբեջանի տնտեսական վիճակին նա նշել է, որ երկրում ստեղծվել է արդյունաբերական հինգ շրջան, որտեղ ներդրումները հասել են 2,5 միլիարդ դոլարի։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31912