ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կժամանեն Հայաստան

Հունիսի 13-ին Հայաստան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:


Նրա խոսքով, հունիսի 18-19-ին Հայաստան կայցելի նաև Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը: Ծրագրված են հանդիպումներ ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանության ղեկավարության հետ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31889