Մենք տեսնում ենք, թե ինչ վիճակում է գտնվում հայ–ադրբեջանական հակամարտությունը։ ՌԴ–ն ստիպված է խուսանավել Բաքվի ու Երևանի միջև։ ՌԴ–Ադրբեջան ռազմա–տեխնիկական համագործակցությունը դժգոհություն է առաջացնում ՀՀ–ում, ինչպես նաև հայ–ռուսական ռազմական համագործակցություը դժգոհություն է առաջացնում Բաքվում։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Վիկտոր Բարանեցը։
Ըստ նրա, ՌԴ–ն պետք է խոհեմ մոտենա այդ հարցին, որպեսզի էլ ավելի չսրի հայ–ադրբեջանական հակասությունների մակարդակը։
Նրա խոսքով, ՌԴ–ի ռազմա–տեխնիկական համագործակցությունն Երևանի ու Բաքվի հետ բարդ քաղաքական, անգամ հոգեբանական հարց է։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31794