Թուրքիայի նախագահի վարկանիշը այս տարվա մայիսին նվազել է։ Այդ մասին են վկայում Metropoll հետազոտական ընկերության անկացրած հարցման արդյունքները։
Էրդողանին աջակցողների թիվը նվազել է 3,4%–ով, հասնելով 46,3%–ի, իսկ նրա հակառակորդների վարկանիշն աճել է` հասնելով 47,8%–ի։
Էրդողանն ու նրա Արդարություն և զարգացում կուսակցությունը վերընտրվելու համար խրախուսում են տնտեսությունը` պայքարելով գնաճի ու թուրքական լիրայի արժեզրկման հետ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31785