Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ կառավարության ծրագիրը եւ այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Արդեն հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովին կներկայացնի իրենց թիմի ծրագիրը:
Ծրագրում ամրագրված է նաև Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստւթյան հարցը, որի կոնտեքստում է ռեյտինգային համակարգից հրաժարվելը:
Ըստ այդմ, գործադիրը որոշում կայացրեց հունիսի 7-ին, ժամը 11:00-ին ԱԺ հատուկ նիստ հրավիրել, որի օրակարգում կառավարության ծրագրին հավանություն տալու հարցն է:
Ավելի վաղ Հանրապետական կուսակցության պատգամավորները հայտարարել էին, որ կընդունեն Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31779