ԱԷՄԳ-ն կրկին հաստատեց ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը. Նաջաֆի

Գործակալության նոր զեկույցը հաստատում է, որ Իրանի միջուկային աշխատանքներն ու քայլերը լիարժեքորեն համապատասխանում են ՀԳՀԾ-ին: Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ում ԻԻՀ դեսպան ու մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին:


ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում նա ասել է. «ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելուց հետո գործակալության 11-րդ, իսկ ՀԳՀԾ-ի գործադրումը ստուգելու մասին Վճռադատ խորհրդին ներկայացված 10-րդ զեկույցը նման է գործակալության նախկին զեկույցներին և դրա տարբերությունը վերաբերում է տեխնիկական զարգացումների արձանագրմանը, «Խանդաբ»-ի ծանր ջրի հետազոտական ռեակտորի արդիականացման ուղղված աշխատանքների շարունակմանը, Թեհրանի հետազոտական ռեակտորին և Իրանի հայտարարված երկարաժամկետ ծրագրերին»։

«Այս զեկույցը ՀԳՀԾ-ի գործադրման կապակցությամբ վերջին զեկույցը չի լինելու, սակայն եթե եվրոպական կողմը չկարողանա անհրաժեշտ երաշխիքներ ներկայացնել, սա կլինի ԱԷՄԳ-ի գերատեսչի զեկույցը»,-հայտարարել է ԱԷՄԳ-ում ԻԻՀ-ի մշտական դեսպանն ու ներկայացուցիչը, հավելելով որ Վճռադատ խորհուրդը հունիսի 4-ից 8-ը գումարվելիք սեզոնային նստաշրջանում այդ թեմաների կողքին նաև կանդրադառնա այս զեկույցին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսի 8-ին հայտարարեց միջուկային համաձայնությունից իր երկրի հրաժարման մասին: Այդ քայլից հետո ԵՄ-ն հայտարարեց առանց ԱՄՆ-ի մասնակցության ՀԳՀԾ-ի գործադրման հանդեպ իր լուրջ ու հստակ աջակցությունը և Իրանին կոչ արեց մնալ այս համաձայնության մեջ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31554