Թուրքիան հույս ունի, որ ադրբեջանական կողմը Թուրքիայի տնտեսության մեջ կներդնի 23.6 միլիարդ լիրա։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին։
Նա նշել է, որ այդ միջոցներն ուղղվելու են ներդրումային խրախուսման 42 գոտիներ։ Նրա խոսքով, 2002-2018թթ.–ին ընթացքում ադրբեջանական ներդրումները թուրքական տնտեսության մեջ հասել են մոտ վեց միլիարդ դոլարի։ Ներդրումների հիմնական մասն ուղղվել է էներգետիկ ոլորտին ու նավթի վերամշակմանը։
Նախարարը նշել է, որ թուրքական ներդրումներն Ադրբեջանում հիմնականում կենտրոնացած են ֆինանսների, ապահովագրության, արդյունաբերության և այլ ոլորտներում։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31374