«Բյուջեն կերել են օրենքով». Փաշինյանի կառավարության հայտարարությունները հետևանք կունենա՞ն

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դեռ նոր է սկսում քայլեր անել, հանրությունն, ըստ էության, գտնվում է նոր նախարարներին ծանոթանալ-ճանաչելու փուլում, բայց արդեն իսկ աղմկահարույց հայտարարություններ են արվում: Դեռ վաղ է խոսել՝ դրանք կմնան այն մակարդակում, ինչ կա այսօր, թե քրեական գործեր կհարուցվեն, կլինեն պատժվածներ և այն: Բայց նոր կառավարությունը շտապում է ցույց տալ, որ նախորդի քաղաքականությունը, որը հասցրել է երկրին այս անմխիթար վիճակին, չի պատրաստվում շարունակել... տեսնենք:

Այս օրերին մի շարք հայտարարություններ արվեցին, որոնք հավակնում են բացահայտումներ որակմանը, թեև ավելի տեղին է տեղեկատվություն որակումը, քանի որ պարզվեց, այդ ամենն արվել է հանրության աչքի առաջ, նախորդ իշխանությունների համաձայնությամբ ու, ըստ էության, հարմարեցված նաև կոնկրետ անձանց շահերի սպասարկմանը օրենսդրության շրջանակներում:


Այդպես, նորանշանակ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը առաջին իսկ օրվանից ցավոտ հարվածներ հասցրեց ՀՀԿ-ին. նախ, հայտարարեց տոտալ պայքար դպրոցներում դրամահավաքության դեմ, ինչը հատկապես ակտուալ է այս օրերին, երբ Վերջին զանգի արարողությունն է մոտենում, և որոշ ՀՀԿ-ական տնօրենների «թաթից» բռնեց հենց այս երևույթի կյանքի կոչման պահին: Մինչ դպրոցների տնօրենները, վախը սրտներում, հարմարվում են նոր իրողություններին, իսկ ոմանք, չդիմանալով, ազատվում աշխատանքից, բավականին ցավոտ հարված հասցվեց նաև «հավերժ երիտասարդ» Կարեն Ավագյանին, որը տարիներ շարունակ հանդիսանում է ՀՀԿ երիտթևի առաջնորդն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵԿ) հոգաբարձուների խորհրդի համակարգողը։ Նախարարը պարզեց, որ Հայաստանի բուհերը, փաստորեն, տարիներ շարունակ «մուծվել են» ՀԵՀ-ին.


«Պետական բուհերի ռեկտորների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել եմ, որ այուհետ նրանք չեն վճարելու Կարեն Ավագյանի երիտասարդական հիմնադրամի պարտադիր գումարները, որոնք հասնում էին հարյուր միլիոնավոր դրամների»,- տեղեկացրեց ԿԳ նախարարը:

Բնականաբար, Կարեն Ավագյանն արձագանքեց այս հայտարարությանը՝ նշելով, որ իր անվան հիմնադրամ գոյություն չունի, իսկ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է և վերջինիս հոգաբարձուների նախագահն ի պաշտոնե ՀՀ վարչապետն է: ՀՀԿ-ական գործիչը հիշեցրեց նաև, որ ի պաշտոնե հոգաբարձուների խորհրդի անդամ է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարը: Սակայն այս «բացահայտումը» ամենևին էլ իր օգտին չի խոսում կամ ունակ էլ չէ պաշտպանել, որովհետև ՀԵՀ-ը ուռճացվել ու գոյությունը տարիներ շարունակ ապահովել է, քանի որ կառավարությունը եղել է ՀՀԿ-ի ձեռքում: Այսինքն, Կարեն Ավագյանի հիշեցումը ավելի է ծանրացնում նախարարի կողմից մատնանշված խնդիրը, քանի որ նախորդ կառավարությունը՝ ի դեմս վարչապետի և ԿԳ նախարարի, աչք է փակել տարեկան հազարավոր միլիոնների հոսքին դեպի կոնկրետ մի հիմնադրամ: Այն հիմնադրամ, որի նախագահը՝ Կարեն Ավագյանը, բազմիցս է հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում ոչ միայն իր հայտարարագրված հարստության շնորհիվ, այլև այն պատճառով, որ նրան հաճախակի են միլիոնների հասնող «նվիրատվություններ» արել, ընդ որում հենց հիմնադրամի աշխատակիցները (և սա ևս շատ ուշագրավ հանգամանք է ու իրավապահների կողմից ուսումնասիրելու արժանի):


Օրինակ, վերջին նման խոշոր նվիրատվության մասին հայտնի է դարձել անցած տարի, երբ պարզվեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աշխատակից ոմն Խաչիկ Զաքարյանը (բավականին երիտասարդ տարիքի մի անձնավորում, որը Ավագյանի մորեղբոր որդին է), նախ, 20 միլիոն դրամ, ապա նաև՝ 40 հազար դոլար է նվիրաբարել Ավագյանին: Ընդհանուր առմամբ՝ 80 հազար դոլար:


Մեկ այլ պատմություն, բայց արդեն առողջապահության ոլորտից: Այն, ի դեպ, իսկապես կարող է տեղավորվել «աղմկահարույց բացահայտում» որակման տրամաբանության մեջ, թեև Կարեն Ավագյանի հիմնադրամի պատմության նման այս ամենը ևս արվել է, ինչպես ասում են, օրը ցերեկով, հանրության աչքի առաջ և կառավարության գիտությամբ: Խոսքն «Առողջ ապագա բժշկական կենտրոն» ՍՊԸ-ի մասին է, որը, ինչպես պարզել է առողջապահության նորանշանակ նախարարը, տարեկան 270 մլն դրամ է ստացել անգործության համար.

«Պարզեցի, որ մեր ոչ այնքան հարուստ առողջապահական բյուջեն այնքան «հարուստ» է, որ տարեկան 270մլն դրամ հատկացնում է մի ՍՊԸ-ի, որը իբր թե սանատոր-կուրորտային ծառայություններ է մատուցում տուբերկուլոզով և այլ հիվանդություններով տառապող երեխաներին: Հանձնարարել եմ ուսումնասիրել սույն ՍՊԸ-ի գործունեությունը և նրանց պետական ֆինանսավորման տրամադրման նպատակահարմարությունը: Եթե կասկածներս հաստատվեն, ապա իրավական մեխանիզմներ կգտնենք ֆինանսավորումը դադարեցնելու համար», - տեղեկացրել է նախարարը։

Դեռ տարիներ առաջ այս ընկերությունը մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվել էր. «Հետք»-ը , մասնավորապես, գրել էր, որ այն «Տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում խոշոր գումարներ ստացող բժշկական հաստատություններից է, իսկ դրա բաժնետերերը պատահական մարդիկ չեն: Ընկերությունը, ըստ աղբյուրի, 50/50 կիսում են ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի կինը՝ Ժաննա Աղաբաբյանը և առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանի կինը՝ Լիլիթ Գասպարյանը: Վերջինս նաև Էջմիածնի պոլիկլինիկայի տնօրենն է: Իսկ ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրել է նախկին փոխնախարարի քսանամյա որդին՝ Էդգար Պողոսյանը:

ՍՊԸ գրասենյակը տեղակայված է Իսահակյան 28 հասցեում և հարևանների պնդմամբ՝ այն տարին 12 ամիս անգործության է մատնված: Ժամանակ առ ժամանակ այստեղ են գալիս նախկին փոխնախարարն ու նրա որդիները, որոնք աչքի են ընկնում ոչ թե իրենց բազմազբաղ գործունեությամբ, ինչը կարդարացներ այդ ահռելի գումարների ստացումը պետական բյուջեից, այլև թանկարժեք ավտոմեքենաներով: Ասել է թե՝ նորանշանակ նախարարի հայտարարությունը այս ոսկե ՍՊԸ-ի մասին այն պահին կլինի արժեքավոր, եթե հնարավոր լինի ոչ միայն կասեցնել գումարների հոսքը դեպի Պողոսյանի ընտանիք, այլև վերադարձնել տարիներ շարունակ փոխանցված միջոցները բյուջե: 


Ընդ որում, սա վերաբերում է բոլոր հայտարարություններին, որոնք արդեն արվել են կամ դեռ կարվեն ներկայիս իշխանությունների կողմից նախորդ կառավարության ապաշնորհ գործունեության մասով: Բավարար չէ միայն ցույց տալ, թե ով և ինչքան է հարստացել (հանրությունը նրանց բոլորին լավ է ճանաչում) ժողովրդի ու պետության հաշվին ու ցոփ ու շվայտ կյանք վարել: Հարկավոր է պատժել, այլապես իշխանափոխության իմաստը կլինի միայն յուրայիններին պաշտոններով ապահովելը, թեկուզև նրանք իսկապես փորձեն վերականգնել Հայաստանի տնտեսությունը ու այսուհետ բացառեն այդ բոլոր արատավոր երևույթները: 


Բոլոր բացահայտումները հանրությանը հայտնի են, բյուջեից փող ուտողները՝ ևս: Նոր կառավարությունը պետք է ապացուցի, որ եկել է գործելու, մեղավորներին պատժելու և ապօրինի հարստությունը պետությանն ու ժողովրդին վերադարձնելու և ոչ թե փորձեր անելու այդ փտած հիմքի վրա նոր Հայաստան կառուցելու. երկիրն այդքան ժամանակ չունի:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31333

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel