Փորձագետ. Իրանը միակողմանիորեն դուրս չի բերի իր զորքերը Սիրիայից

Իրանը դուրս չի բերի իր զորքերը Սիրիայից, եթե ԱՄՆ–ի կողմից ղեկավարվող կոալիցիոն ուժերը մնան այդ երկրում` խոսքը պետք է գնա բոլոր օտարերկրյա զորքերը դուրս բերման մասին։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Բորիս Դոլգովը։

Ըստ նրա, Սիրիայում գտվող զորքերի մի մասն այդ երկրի տարածքում է ոչ լեգիտիմ, իսկ մյուս մասը` լեգիտիմ հիմքով։ Նա նշել է, որ անարդար լինի, եթե Սիրիայից դուրս բերվեն իրանամետ ուժերը, իսկ ամերիկյան ու թուրքական ուժերը մնան այդ երկրում։

Նա հավելել է, որ զինված խմբավորումները պետք է դուրս բերվեն այդ երկրից քաղաքական գործընթացի ավարտից հետո։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31296