Այս շաբաթ կսկսվի Վրաստանի զինծառայողների պատրաստման՝ ԱՄՆ-ի հետ համատեղ նոր ծրագրի իրականացումը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան։
«Այս շաբաթ՝ երկու օրից, մենք սկսում ենք ամենահավակնոտ ծրագիրը, որն է՛լ ավելի կբարձրացնի մեր երկրի պատրաստակամությունը ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ դառնալու հարցում»,- ասել է Իզորիան՝ ելույթ ունենալով Թբիլիսիում անցկացվող «Հարավային Կովկասի անվտանգության հինգերորդ ֆորում» երկօրյա միջազգային համաժողովի ժամանակ:
Ինչպես ավելի վաղ հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարը, ԱՄՆ-ի հետ նոր համատեղ ծրագրի շրջանակում երեք տարվա ընթացքում նախատեսվում է պատրաստել և սարքավորումներով ապահովել ինը վրացական գումարտակ: Զինծառայողների վերապատրաստմանը մասնակցելու են ԱՄՆ-ից ռազմական հրահանգիչներ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31230