Այս պահին Իրանն օրը մոտ մեկ միլիոն խմ գազ է մատակարարում Ադրբեջանին սվոպի տեսքով։ Այդ մասին հայտարարել է Իրանի նավթի նախարարի տեղակալ Համիդ Ռեզա Արաքին։
Ըստ նրա, Իրանը սվոպային գործողություն է իրականացնում Ադրբեջանի հետ` Նախիջևանի հանրապետության կարիքները բավարարելու համար։
Նա նշել է, որ Թեհրանը նաև գազի փոխանցման գործողություններ է կատարարում Թուրքմենստանի ու Ադրբեջանի միջև։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31227