ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում

Մայիսի 16-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ-ից:


Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։


Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31182