Լենինգրադի շրջափակումը վերապրած 81-ամյա հայուհուն արտաքսել են Բաքվի օդանավակայանից

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը թույլ չի տվել երկիր մուտք գործել Սանկտ Պետերբուրգից 81-ամյա Օլգա Բարսեղյանին: Հիմք է ծառայել նրա հայկական ազգանունը:


81-ամյա կինը Լենինգրադի շրջափակման մասնակից է, ծնվել է այդ քաղաքում:

Բարսեղյանը Բաքու է ժամանել մայիսի 13-ի առավոտյան: Հեյդար Ալիևի անվան օդանավակայանի սահմանապահ ծառայությունը, ուսումնասիրելով Բարսեղյանի արտասահմանյան անձնագիրը, մի կողմ է տարել ուղևորուհուն և արտաքսման մասին ակտ կազմել: Որպես հիմք նշված են «այլ պատճառները»: Բաքու ժամանելուց 11 ժամ անց Օլգա Կառլոսի Բարսեղյանին նստեցրել են Բաքու-Մոսկվա չվերթը կատարող ինքնաթիռը և արտաքսել, հայտնում է fontanka.ru-ն:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31168