Հայտնի է ՀՀ կառավարության ամբողջական կազմը. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Հայտնի է ՀՀ կառավարության ամբողջական կազմը: Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետ և նախարարներ նշանակելու մասին:


Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, Սարգսյանի ստորագրած հրամանագրով՝ Մհեր Գրիգորյանը նշանակվել է փոխվարչապետ:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի. Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետ»,-ասված է նախագահի ստորագրած հրամանագրում:


Նախագահի հրամանագրով՝ Արտաքին գործերի նախարար է նշանակվել Զոհրաբ Մնացականյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.


Զոհրաբ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ նշանակել արտաքին գործերի նախարար»,-ասված է Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրում:


Նախագահի հրամանագրով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Մանե Թանդիլյանը:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի. Մանե ԹԱՆԴԻԼՅԱՆԻՆ նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,-ասված է հրամանագրում


Արմեն Սարգսյանի ստորագրած մեկ այլ հրամանագրվ Արտակ Զեյնալյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի. Արտակ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ նշանակել արդարադատության նախարար»,-ասված է հրամանագրում:


ՀՀ առողջապահության նախարար է նշանակվել Արսեն Թորոսյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի.


Արսեն ԹՈՐՈՍՅԱՆԻՆ նշանակել առողջապահության նախարար»,-ասված է Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրում:


ՀՀ գյուղատնտեսության նախարար է նշանակվել ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի.


Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել գյուղատնտեսության նախարար»,-ասված է նախագահի համապատասխան հրամանագրում:


Սպորտի և երիտասարդության նախարար է նշանակվել Լևոն Վահրադյանը:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի. Լևոն ՎԱՀՐԱԴՅԱՆԻՆ նշանակել սպորտի և երիտասարդության հար­ցերի նախարար»,-ասված է Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրում:


ՀՀ Նախագահի ստորագրած հրամանագրով Ֆինանսների նախարար է նշանակվել Ատոմ Ջանջուղազյանը:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի. Ատոմ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԻՆ նշանակել ֆինանսների նախարար»:


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել Հրաչյա Ռոստոմյանը:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի. Հրաչյա ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»,-ասված է հրամանագրում:


 Էներգետիկ ենթակառուց­վածք­ների և բնական պաշարների նախարար է նշանակվել Արթուր Գրիգորյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի.


Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել էներգետիկ ենթակառուց­վածք­ների և բնական պաշարների նախարար»,-ասված է հրամանագրում:


Մշակույթի նախարար է նշանակվել Լիլիթ Մակունցը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի.


Լիլիթ ՄԱԿՈՒՆՑԻՆ նշանակել մշակույթի նախարար»,-ասված է Նախագահի ստորագրած հրամանագրում:


ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար է նշանակվել Արծվիկ Մինասյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի.


Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար»,-ասված է հրամանագրում:


Բնապահպանության նախարար է նշանակվել Էրիկ Գրիգորյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի.


Էրիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել բնապահպանության նախարար»,-ասված է հրամանագրում:


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղե­կա­տվական տեխնոլոգիաների նախարար է նշանակվել Աշոտ Հակոբյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի.


Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել տրանսպորտի, կապի և տեղե­կա­տվական տեխնոլոգիաների նախարար»,-ասված է հրամանագրում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31062