Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական չի տա

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական չի տա:


Լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ իր հրաժարականի հարցն օրակարգում չկա, այն չի քննարկվել:


«Նման հարց չենք քննարկում: Քաղաքապետարանն աշխատանքներն իր հունով տանում է, իսկ ինչ մնում է հրաժարականին՝ օրակարգում նման հարց չունենք և չենք քննարկել»,- շեշտեց նա:


Հիշեցնենք, նախօրեին ակտիվիստները Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31037