Թուրքիան աշխատում է «Բորա-2» բալիստիկ հրթիռներ ստեղծելու ուղղությամբ

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլին հայտարարել է, որ Թուրքիան սկսել է աշխատել նոր արտադրության բալիստիկ հրթիռային համակարգի տեխնոլոգիապես զարգացած և բարելավված տարբերակի ուղղությամբ։

Ջանիքլիի խոսքով՝ «Բորա-2» բալիստիկ հրթիռը առաջին տակտիկականն «Բորա-1» բալիստիկ հրթիռի կատարելագործված տեսակը կլինի։

Նախարարը նշել է, որ երկու տեսակի հրթիռներն էլ կարտադրվեն երկրի ներսում, բացի աշխարհագրական դիրքորոշման համակարգերի համար նախատեսված սարքավորումներից։ Սակայն հաջոդր տարի Թուրքիան ծրագրում է նաև սկսել դրանց արտադրությունը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/30774