Փաշինյանը չի կարողանա միայնակ փոխել ՀՀ արտաքին քաղաքական ուղենիշը դեպի Արևմուտք. փորձագետ

Եթե իշխանությունները որոշեին ի սկզբանե ճնշել շարժումը ռազմական ճանապարհով, ապա Սերժ Սարգսյանը հրաժարական չէր տա։ Փաստորեն տեղի է ունենում ռեժիմի փոփոխություն ու վարչապետ կդառնա մինչ այս պահն ոչ այնքան լուրջ խմբակցության ներկայացուցիչը։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Պավել Ֆելգենհաուերը։


Նրա խոսքով, դժվար է ասել, թե ինչպիսի կլինեն ընտրության արդյունքները ՀՀ–ում ու ինչպիսին կլինի Երևանի նոր քաղաքականությունը։


Ըստ նրա, Փաշինյանը չի կարողանա միայնակ փոխել ՀՀ արտաքին քաղաքական ուղենիշը դեպի Արևմուտք, քանի որ պետք է հաշվի նստի տարբեր քաղաքական ուժերի դիրքորոշումը, որոնք այժմ նրան իշխանության են բերում։ Ֆելգենհաուերը հավելել է, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կոալիցիան կձևավորվի Փաշինյանի շուրջ ընտրություններից հետո։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/30770