Քիչ առաջ «թավշյա հեղափոխության» առաջնորդ, Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի Facebook-յան էջում հայտնվեց հետևյալ գրառումը.
«Նիկոլ Փաշինյանը գտնվում է Սևանի ոստիկանության բաժնում»։
Հիշեցնենք, այն բանից հետո, ինչ ոստիկանությունը «հարկադրաբար հեռացրեց» Փաշինյանին բողոքի ակցիայից նրա գտնվելու վայրն անհայտ էր, ոստիկանությունը հստակ տեղեկություն այդ մասով չէր հայտնում:
Ավելի վաղևս մեկ գրառում էր հայտնվել.
Առավոտյան վերսկսում ենք խաղաղ անհնազանդության գործողությունները։
֊ապակենտրոնացված պայքար
֊գործադուլ
֊դասադուլ
֊19։00֊ին հանրահավաք Հանրապետության հրապարակում
Այս պահին բոլորը գնում են տուն, որպեսզի զերծ մնանք սադրանքներից։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/30178