Ժամը 12:30-ի դրությամբ ոստիկանություն բերման է ենթարկվել 92 մարդ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Ոստիկանությունը նաև հանդես է եկել հայտարարությամբ, որ շարունակելու են օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ:
Նշենք, որ այս պահին Երևանի մի շարք փողոցներ, այդ թվում և Կենտրոնի տարածքոից դուրս, շրջափակվում են երթով շարժվող ցուցարարների կողմից: Զուգահեռեբար ստացվում են տեղեկություններ նոր բերման ենթարկվող անձանց մասին:
Ոստիկանությունը շարունակում է հսկել Կառավարության 3-րդ մասնաշենքի ետնամուտը, որտեղից են մուտք են գործում նախարարներն ու փոխնախարարները: Ցուցարարները այդ տարածքում են, բայց չեն կանգնում, այլ շարժվում են առաջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/30025