Թուրքիան պատրաստ է Ադրբեջանի հետ առևտրում անցնել ազգային արժույթի

Թուրքիան որևէ խոչընդոտ չի տեսնում Ադրբեջանի հետ առևտրում ազգային արժույթի անցնելու համար։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին։


Ըստ նրա, թուրքական լիրայով ու ադրբեջանական մանաթով առևտուրը կարող է նվազեցնել փոխարժեքների տատանումների բացասական ազդեցությունն երկրների տնտեսությունների վրա։ 2017թ.–ին Թուրքիայի ու Ադրբեջանի երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել է 2.64 միլիարդ դոլար։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/29997