Թուրքիայի արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունները կայանալու են այս տարվա հունիսի 24-ին, փոխանցում է Hürriyet Daily News–ը։
Արտահերթ ընտրությունների անցկացման որոշման վրա ազդել է մի քանի գործոն, որոնցից մեկը`տնտեսականն է։ Թուրքիայում նկատվում է գնաճ, լիրայի արժեզրկում և այլ խնդիրներ, որոնք կարող են բերել նաև քաղաքական ռիսկեր իշխանության համար։
Երկրորդ գործոնն`Աֆրինում ռազմական գործողությունն է, որը Թուրքիայում հանգեցրել է ազգայնական և պոպուլիստական տրամադրությունների աճին`Էրդողանը ցանկանում է օգտագործել «Աֆրինի էֆեկտը։
Բացի այդ, իշխանությունները զգուշանում են նաև ընդդիմադիր կուսակցությունների հնարավոր դաշինքների`ձախ և աջ կուսակցությունների, ինչը կմեծացնի վերջիններիս շանսերը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/29976