Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է Նաիրի ԲԿ: Բաղրամյան պողոտայում բախման ժամանակ նա վիրավորվել է:
«Ելք»-ի խոսնակ Տիգրան Ավինյանի խոսքով՝ պատնեշը ճեղքելիս ընկել է փշալարի վրա
«Իմ վերջին տեղեկության համաձայն նրան տեղափոխեցին Նաիրի բժշկական կենտրոն», -նշեց նա:
Տիգրան Ավինյանի խոսքով, վիրավորվել է նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, ոստիկանների հետ բախումից հետո անհայտ էր, թե որտեղ է Նիկոլ Փաշինյանը: Լուրեր կային, որ նրան տարել են ոստիկանները:
Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ ոստիկանները հատուկ միջոցներ չեն կիրառելու, որոշ ժամանակ են տրամադրել, որպեսզի ցուցարարները ցրվեն:
Ըստ տեղեկությունների՝ մի շարք քաղաքացիներ վիրավորվել են ոստիկանների հետ բախման ժամանակ: Վիրավորների թիվը դեռ հստակ հայտնի չէ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/29820