Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը փակուղային է. քաղաքագետ

Հայ–ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորումն ինձ փակուղային է թվում։ Այդ մասին հայտարարել է իսրայելցի քաղաքագետ Յուրի Բոչարովը։


Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը վաղուց վերածվել է որոշ ուժերի քաղաքական–տնտեսական շահերի թեմայի, այդ թվում ՌԴ–ի, ԱՄՆ–ի ու Եվրոպայի։


Ըստ նրա, բոլոր այս գործոնները ղարաբաղյան հակամարտությունը չկարգավորվող են թողնում մոտակա տարիների համար, եթե Բաքուն առաջինը չհարվածի։


Նա հավելել է, որ մեծ հարց է, թե դրանից ինչ դուրս կգա, սակայն մյուս բոլոր տարբերակները փակուղային են:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/29801