Ուսանողները փակել են Աբովյավ փողոցը:
Մասնավորապես, փակ է Բժշկական համալասարանի հատվածն ու Երիտասարդկան մետրոյի հարակից հատվածը: Այստեղ փողոցը փակ է աղբարկղներով:
«Մենք իսկապես վատ ենք զգում մեզ, որ ձեզ անհանգստություն ենք պատճառում, բայց մեր խնդիրը դա չէ ու մենք զգուշացրել էինք երեկ: Փակ է փողոցը` չեք կարող գնալ»,- վարորդներից մեկին, ով խահանջում էր բացել հատվածը, բացատրում էր ակտիվիստներից մեկը:
Ավելի ուշ ուսանողները փակեցին նաև Հերացի փողոցը` նստելով հատակին ու կենդանի պատնեշ կազմելով:
Ինչպես արդեն գրել էինք` Բաղրամյան փողոցի սկզբնամասը փակ է, իսկ Սահմանադրական դատարանի հարևանությամբ պատնեշ են կազմել ոստիկանները:
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական անհնազանդության կոչ արեց` հորդորելով առավոտվանից փակել փողոցները, արգելափակել կամուրջները և խոչընդոտել Եևանի մետրոյի աշխատանքը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/29781