Փաշինյանն ու կողմնակիցները գրավել են Հանրային ռադիոյի շենքը` ուղիղ եթերի պահանջով (live)

Այս պահին Երեւանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույց իրականացնող քաղաքացիները ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներխուժեն են Հանրային ռադիոյի շենք եւ փաստացի գրավել այն:


Սկզբից ոստիկանը զենք է ուղղել ցուցարարների վրա, թույլ չի տվել մտնել հանրային ռադիոյի շենք, սակայն ցուցարարներին այնուամենայնիվ հաջողվել է բարձրանալ վերեւ:


Ինչպես դեպքի վայրից հայտնում է VERELQ-ի թղթակիցը, Նիկոլ Փաշինյանը եւ ցուցարարները պահանջում են ուղիղ եթեր տրամադրել իրենց, որպեսզի Փաշինյանը ուղերձով դիմի ՀՀ քաղաքացիներին: Նրանք պնդում են, որ հանրային ռադիոն փաստացի ծառայում է քաղաքական իշխանությանը, բայց հանրությանը, որին կոչված է ծառայել:


«Մենք եկել ենք ուղիղ եթերի համար եւ ցանկանում եմ ուղերձով դիմել քաղաքացիներին», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:


Այժմ նա բանակցում է Հանրային ռադիոյի ղեկավարության հետ, որպեսզի իրեն տրամադրեն ուղիղ եթեր՝ հանրությանը կոչով դիմելու համար: Հանրային Ռադիոյի տնօրենի տեղակալ Լիկա Թումանյանն առաջարկում է Փաշինյանին ռադիոյով եթեր դուրս գալ այսօր ժամը 7-ին «Ստատուս քվո» հաղորդման շրջանակներում: Այժմ բանակցությունները շարունակվում են:



Նիկոլ Փաշինյանը այդժմ ռադիոյի շենքում խոսում է լրագրողների եւ կոչ անում քաղաքացիներին դուրս գալ փողոց եւ մասնակցել այսօր նախատեսված 18:30-ին հանրահավաքին: Նրանք իրականացնում են շուրջօրյա բողոքի ակցիաներ եւ ապրիլի 17-ին նախատեսում են շրջափակել Խորհրդարանի շենք, որտեղ տեղի է ունենալու վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության շուրջ քվերակությունը:


Քիչ առաջ, չստանալով Հանրային ռադիոյի ղեկավարության թույլտվությունը, Փաշինյանը թուղթ պահանջեց, որպեսզի իրեն ուղեկցող լրատվամիջոցների ուղիղ եթերի միջոցով դիմի ՀՀ քաղաքացիներին: Ի դեպ, Հանրային ռադիոյում էլեկտրաէներգիան անջատվել է:


Մինչ այդ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բազմամարդ երթն ընթանում էր Երեւանի փողոցներում: Երթի մասնաիցները հեղեղել են փողոցները, երթն ընթանում է «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» վանկարկումներով, ծափահարություններով ու մեծ ոգեւորությամբ:


Ավելի վաղ այսօր Ծաղկաձորում տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստի արդյունքում կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:


Խորհրդի նիստում գործադիր մարմնի որոշումը ներկայացրել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը: Խորհուրդը քննարկել է հարցը և միաձայն կողմ արտահայտվել թեկնածությանը: Ապրիլի 16-ին ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/29765