Պենտագոնի ղեկավար. Սիրիային հարվածը կարող է վերաճել լայնամասշտաբ պատերազմի

Պենտագոնի ղեկավար Ջիմ Մեթիսը կոչ է արել հապաղել Սիրիային առաջիկա հարված հասցնելու հարցում՝ արտահայտելով Պենտագոնում աճող մտավախությունները, որ ռմբակոծությունը կարող է վերաճել, մի կողմից՝ Ռուսաստանի ու Իրանի եւ մյուս կողմից՝ Արեւմուտքի միջեւ ավելի լայն կոնֆլիկտի, հայտնում է NYTimes-ը:

Սպիտակ տանը տեղի ունեցած փակ նիստի ժամանակ Մեթիսը պնդել է, որ լրացուցիչ ապացույցներ ներկայացվեն ենթադրյալ «քիմիական հարձակման» մեջ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դերակատարման մասին, որոնք կհաստատեն ռազմական գործողությունների անհրաժեշտությունը:

Մինչ այդ Մեթիսը հրապարակայնորեն նախազգուշացրել էր, որ պատասխան միջոցառումները պետք է հավասարակշռված լինեն՝ ավելի լայն պատերազմը հաշվի առնելով:

ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք հայտարարել են, որ Մեթիսը կոչ է արել քննարկել առավել ընդարձակ ռազմավարությունը: Նրանք հայտարարել են, որ նա փորձել է դաշնակիցներին համոզել ստանձնել Սիրիային հարվածելուց հետո անհապաղ օգնություն տրամադրելու պարտավորություն:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/29743