Կառավարությունը հաստատել է ներդրումային երեք ծրագիր. կստեղծվի 475 նոր աշխատատեղ

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել ներդրումային երեք ծրագիր, որոնց ընդահանուր գումարը կազմում է մոտ 21,5 մլրդ դրամ: Այս մասին այսօր գործադիրի դռնփակ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը:


Ծրագրերից մեկը կիրականացվի կոնյակի և գինու արտադրության ոլորտում, երկուսը՝ թեթև արդյունաբերության ոլորտում: Արդյունքում, ըստ նրա, կստեղծվի 475 նոր աշխատատեղ:


Մասնավորապես, ներդրումային ծրագրի շրջանակներում «Անիտեքս» ընկերությունը նախատեսում է Արտաշատում զբաղվել տեքստիլի արտադրությամբ, որտեղ կարտադրի փետուրե, աղվամազե բարձեր և վերմակներ, իսկ «Էյ Բի Սի Տեքստիլ» ընկերությունը կրկին Արտաշատում կզբաղվի տեքստիլի արտադրությամբ, որտեղ կարտադրի սրբիչներ։


Սուրեն Կարայանի խոսքով՝ դրանք նոր ուղղղություններ են Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտում, քանի որ մինչ այս հանրապետությունում դրանք չէին արտադրվում:


«Մենք պարզեցրել ենք ներդրումային ծրագրերի քննարկման ընթացակարգերն ու ժամկետները, ինչի արդյունքում վերջին մեկ տարվա ընթացքում երեք անգամ ավելացել են մասնավոր հատվածի կողմից հայտերը՝ պետության կողմից տրամադրվող օժանդակությունից օգտվելու համար: Այդ ներդրումային ծրագրերն իրենց մեջ ներառում են ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղական ներդրումներ: Այսինքն՝ ակնհայտ է, որ վերջին շրջանում կա տնտեսական աշխուժություն, հույս ունենք, որ հետագայում ևս այս աշխուշացումը կշարունակվի»,- ասաց Սուրեն Կարայանը:


Հատկանաշական է, որ բոլոր երեք ներդրումային ծրագերի մասով է կառավարության ապրիլի 12-ի նիստում որոշվել է արտոնություններ տրամադրել, ինչը տնտեսագետներն արդյունավետության տեսանկյունից շատ վիճելի են համարում:


Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, գործադիրի որոշմամբ «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից:


Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է կոնյակի և գինու արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 860 մլն ՀՀ դրամի ներդրում և ստեղծել 87-100 աշխատատեղ՝ 195000 - 220000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի մոտ 100 մլն ՀՀ դրամը կիրացվի ՀՀ տարածքում, մոտ 9,8 մլրդ ՀՀ դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում և մոտ 100 մլն ՀՀ դրամը՝ երրորդ երկրների տարածքում։


Գործադիրի որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Էյ Բի Սի տեքստիլ» ՍՊԸ-ն կօգտվի ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերությունը նախատեսում է ք. Արտաշատում զբաղվել տեքստիլի արտադրությամբ, որտեղ կարտադրի սրբիչներ՝ կատարելով շուրջ 10,5 մլրդ ՀՀ դրամի ներդրում՝ հումք և նյութ ձեռք բերելու համար։


Արդյունքում կստեղծվի մոտ 175 աշխատատեղ` 2018-2020 թթ. 189 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
Կառավարությունն որոշել է նույն արտոնությունը տրամադրել նաև «Անիտեքս» ՍՊԸ-ին: Ընկերությունը նախատեսում է ք. Արտաշատում զբաղվել տեքստիլի արտադրությամբ, որտեղ կարտադրի փետուրե, աղվամազե բարձեր և վերմակներ։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 10 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում՝ հումք և նյութ ձեռք բերելու համար։ Արդյունքում կստեղծվի մոտ 200 աշխատատեղ` 2018-2020 թթ. 189 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:


Ի պատասխան Կարեն Կարապետյանի հարցին՝ ՀՀ տնտնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը նշել է, որ այս տարվա ընթացքում ներդրումային ծրագրերի շրջանակում ոլորտում նախատեսվում է ստեղծել մոտ 5-7 հազար նոր աշխատատեղ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/29702

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel

alexistogel