Ամերիկացիները չեն համակրում թուրքերին, սակայն Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է։ Նրանք չեն կարող առանց միմյանց։ Թուրքերն էլ իրենց հերթին չեն սիրում ԱՄՆ–ին։ Նրանց միջև բարձր ձայնով վեճ է` արևելյան շուկայի նմանությամբ, ուղղակի այս շուկան քաղաքական է։ Այդ մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։
Անդրադառնալով այն հարցին, թե կարող է թուրք–ամերիկյան հարաբերությունների վատթարացումը ձեռնտու լինել ՌԴ–ին Սատանովսկին նշել է, որ Մոսկվայի համար Մերձավոր Արևելքում առաջնային է ռազմական ներուժն ու քաղաքական կամքը։
Ըստ նրա, Մերձավոր Արևելքում ՌԴ–ի համար կարևոր է բանակը, նավատորմն ու քաղաքական կամքի առկայությունը`մյուս ամեն բան Մերձավոր Արևելքում Մոսկվայի համար չպետք է կարևոր լինի։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/28649