Իրանն առաջատար դերակատարություն ունի ահաբեկիչների դեմ մղվող պայքարում

Իրանն առաջատար դեր ունի Միջինարևելյան տարածաշրջանի կայունության ապահովման, մասնավորապես ահաբեկիչներին հալածելու և տարածաշրջանի երկրներին օգնելու հարցում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախկին պատգամավոր և Միջին Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Շամիլ Սուլթանովը:

ԻՌՆԱ-ի հետ զրույցում Շամիլ Սուլթանովն ասել է. «ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների վտանգավոր քաղաքականությունները Միջինարևելյան տարածաշրջանը կանգնեցրել են ահաբեկիչների գրոհի առջև, ինչն իրականում դարձել է պատրվակ՝ Միջին Արևելքում ու Պարսից ծոցում Վաշինգտոնի ռազմական ներկայությունն ընդլայնելու համար»:


Սուլթանովը հավելել է, որ ներկա դրությամբ Իրանն իր ամբողջ ջանքերն ի գործ է դրել ահաբեկիչներին դիմակայելու համար և հակառակ որոշ երկրների, ինչպես Սաուդյան Արաբիայի, այս հարցում խաղ չի անում:

«Վերջին տարիներին ահաբեկչության դեմ մղվող պայքարում Իրան-Ռուսաստան համագործակցություններն աճել են, ինչը վկայում է երկու երկրի միջև առկա փոխվստահության բարձր մակարդակի մասին»,- նշել է Սուլթանովը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/28648