Կոալիցիան անիմաստ է, եթե ֆորմատը միայն պաշտոններն են և ոչ թե փոփոխությունները. Բագրատյան

Տնտեսությունում առկա իրավիճակի, կառավարության գործունեության ու կենսական նշանակություն ունեցող փոփոխությունների մասին, որոնք կարող են առողջացնել Հայաստանի տնտեսությունը, ինչպես նաև Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելու հարցերի շուրջ VERELQ-ը զրուցեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ:

-Պարոն Բագրատյան, պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2017 թվականին Հայաստանն արձանագրել անցած տարիների կտրվածքով ռեկորդային տնտեսական ակտիվության ցուցանիշ: Դուք, ինչպես նաև Ձեր գործընկերները «Ծառուկյան» դաշինքից չնայած այս թվերին, շարունակում եք ակտիվ քննադատել կառավարության գործունեությունը, քանզի այդ ակտիվությունը շարքային քաղաքացու կյանքում չի նկատվում, իսկ կյանք օր օրի ավելի է վատանում:

-Մեր հարցերով մենք փորձում ենք ստանալ բացվածք՝ կոնկրետ այդ 6-7%-ը ո՞ր ճյուղերում է արտահայտված, քանի որ տնտեսական զարգացման կառուցվածքը շատ ավելի կարևոր է, քան պատկերացնում ենք: Մենք հաճախակի նշում ենք, որ տնտեսության զարգացումը ռեալ սեկտորի վրա պետք է ազդեցություն ունենա, մարդիկ պետք է իրենց կյանքում փոփոխություն զգան, հույսեր արթնացնի, բայց մենք նման վիճակ հասարակության մոտ չենք տեսնում: Ստացվում է, որ այդ տնտեսական ակտիվությունը ՀՀ քաղաքացու կյանքում ոչինչ չի փոխել, հետևաբար կառուցվածքային սխալ կա: Այն է՝ առանձին ճյուղեր, որոնք չեն առնչվում քաղաքացիների կյանքին, նրանց զարգացումը նույնիսկ երկրին առանձնապես բան չի տալիս:

Օրինակ՝ հանքարդյունաբերության ոլորտում տնտեսական աճը 20% է, աճել են նաև արտահանման ծավալները, բայց այդ 20%-ը չի վերադառնում տնտեսություն, այլ որպես շահույթ տեղաբաշխվում է այլ երկրում: Այս պարագայում մենք տնտեսական աճի ռեալ սեկտորում չենք զգալու էական փոփոխություններ, և այդ իսկ պատճառով ասում ենք, որ պետք է կառուցվածքը բացվի, որպեսզի հասկանանք, թե որտեղից է առաջացել այդ 6-7%-ը: Եթե, օրինակ, տեղական արդյունաբերության աճ լիներ 3%-ով, դա շատ ռեալ ազդեցություն կարող է ունենալ, բայց եթե խոսքը այն ոլորտների մասին է, որոնք մեզ համար շոշափելի չեն՝ զուտ հոգեբանական իմաստով կարող ենք արձանագրել այդ աճը, բայց հույսի ու դրական սպասումների իմաստով տեսանելի չէ այս պահին նշված աճն ու զարգացումը: Միգուցե կառավարությունը նպատակ ունի հետագայում դա որպես կապիտալ ծախսեր ձևակերպի և կարողանա նոր հնարավորություններ ստեղծել՝ դա պետք է բացատրվի ու ներկայացվի հանրությանը: Ի վերջո, 6-7% աճը 100 մլրդ դրամ գումար է և եթե այն պետք է ներդնեն, աշխատատեղեր ստեղծեն ու հայտարարեն այդ մասին, այդ դրական սպասումները կառաջանան ու բոլորս կհասկանանք, որ թեև այսօր թոշակ-աշխատավարձի բարձրացում չենք ունենում, բայց վաղը առնվազն 5 կամ 10 հազար քաղաքացիներ աշխատանք կունենան:

Այդ կարգի էֆեկտով տնտեսական զարգացումը մենք, իհարկե, կողջունենք, բայց այս պահին չկա դրա նպատակը: Ընդամենը ասվել է, որ 2018 թվականին 100 մլրդ դրամի չափով կապիտալ ներդրումներ կարվեն տնտեսության մեջ, բացվածքում գրված է՝ ենթակառուցվածքների զարգացում, բայց հասկանալի չէ, թե ինչպե՞ս դա կազդի մարդու կյանքի որակի վրա, եթե նա սոված է: Հենց այստեղ է, որ մենք պնդում ենք, որ տնտեսությունը պետք է դառնա մարդակենտրոն, մինչդեռ այսօր տնտեսությունը մարդուց օտարված է՝ հայ քաղաքացուց տնտեսությունն այնպես ենք օտարել, որ զարգանա-չզարգանա քաղաքացին դա չի զգում: Եվ սա իսկապես տնտեսական կազուս է:

-Դուք շատ եք շեշտադրում կառավարության կառուցվածքային փոփոխությունները:

-Այո, և հիմա էլ շեշտում եմ՝ կառավարությունը պետք է կառուցվածքային փոփոխությունների գնա, որպեսզի հանրության մեջ արդարացի բաշխում ու վերաբաշխում տեղի ունենա: Այլապես 20-30 խմբերի մեջ այդ զարգացումները ի՞նչ կարող են տալ հասարակությանը: Ոչինչ, քանզի մենաշնորհի ժամանակ որևէ մեկը ցանկություն չունի աշխատավարձ բարձրացնել, որովհետև այլընտրանք չկա, որպեսզի համեմատած մյուս ընկերության իր աշխատողին ավելի վարձատրի, որ աշխատողի կորուստ չունենա: Իր պրոֆեսիոնալ աշխատողն այլընտրանք չունի և նրա կյանքում ոչինչ չի էլ փոխվում, եթե իր ընկերության եկամուտները 20%-ով ավելանում են, իսկ եթե ընդվզի՝ անմիջապես կազատվի աշխատանքից:

Մենաշնորհների ամենածանր հետևանքներից մեկը աշխատավարձերի չբարձրանալն է, նոր աշխատատեղերի ստեղծման ցանկություն չունենալն է: Սա առևտրական կապիտալ է, որը տնտեսությանը մեծ հաշվով չի օգնում:

-Վերջին տարիների բարեփոխումների ֆոնին իշխանությունները խոստանում էին նաև ներդրումների աճ, որը չի կարող դրական ազդեցություն չունենալ մեր բոլորիս կյանքի վրա: Ինչպիսի՞ն է վիճակն այս սեկտորում՝ ներդրումների չափաբաժինն ավելանում է, թե նվազում:

-Ներդրումները տնտեսության ինդիկատորն են: Եթե հետադարձ հայացք գցենք, ապա տեսնում ենք, որ բոլոր նախորդ տարիներին հաջորդ տարվա նկատմամբ այդ թիվը ավելին է եղել, այսինքն՝ ներդրումները գնալով նվազում են և դա է հենց ամենամեծ ապացույցը, որ Հայաստանի տնտեսությունը չի աճում և չի սպասարկում քաղաքացու շահը: Եվ այս աճը, որի մասին խոսվում է, ներդրում չի բերելու, որովհետև ունենք մենաշնորհված ոլորտներ, մրցակցության բացակայություն և կոռուպցիայի բարձր մակարդակ: Իսկ այս ամենը բերում է նրան, որ ներդրողի համար հայկական տնտեսության որևէ հատված անհետաքրքիր է, չէ որ ներդրողը փողը պետք է դնի այնտեղ, որտեղից երաշխավորված շահույթ է ունենալու:

-Երբ երկրում առկա են մենաշնորհներ ու կոռուպցիայի բարձր մակարդակ, որքանո՞վ կարող է անդամակցությունը ԵԱՏՄ-ին կամ մերձեցումը ԵՄ-ի հետ ազդեցություն ունենալ տնտեսության առողջացման վրա: Առհասարակ՝ դրական արդյունքը հնարավո՞ր է զուտ միայն անդամակցությունից այս կամ այն ինտեգրացիոն նախագծին:

-Որևէ շուկա մեզ վնաս չի կարող տալ և մեղադրանքները, թենույն ԵԱՏՄ-ն վնասում է Հայաստանի տնտեսությանը իրականում շատ դեպքերում անհիմն են: Ի վերջո, Ղազախստանը կամ Բելառուսը մեզ ինչո՞վ են խանգարում, որ մենք մեր տնտեսությունը ճիշտ կազմակերպենք ու կառուցենք, նրա՞նք են մեզ պարտադրում մենաշնորհել ոլորտները. իհարկե ոչ: Հետևաբար որևէ շուկա մեզ չի խանգարելու, բայց այլ հարց է, թե մենք ինչպես ենք օգտվելու այդ շուկաներից և այլ հարց է, որ այդտեղ բազմաթիվ խոչընդոտներ կան: Դրանք և՛ ներքին են, որոնց մասին արդեն նշեցի, և՛ արտաքին՝ Լարսի խնդիրը միայն բավարար է հասկանալու համար, որ ակտիվ զարգացումներ սպասել չենք կարող: Ի տարբերություն մեր շատ մասնագետների ես չեմ կարևորում երկաթուղին. ես ուսումնասիրել եմ ԱՄՆ տնտեսությունը, այն կոչվում է «տնտեսություն անիվների վրա»՝ տնտեսության 75%-ը ավտոտրանսպորտով է իրականացվում և երկաթուղին շատ հազվադեպ է մասնակցում այդ գործընթացներում: Իսկ չմոռանանք, որ ԱՄՆ տնտեսությունը աշխարհի հզորագույն տնտեսություններից մեկն է: Այսինքն, տնտեսության չզարգանալու պատճառ երկաթուղին չի կարող լինել և չկա նման բան, թե երկաթուղին վերաբացվի մենք սարեր շուռ կտանք: Տարրական հաշվարկն էլ ցույց կտա, որ երկաթուղիով տեղափոխումը շատ ավելի թանկ է, քան ավտոտրանսպորտով: Այնպես որ բողոքել ԵԱՏՄ-ից կամ մյուսներից նոնսենս է, քանի որ նրանք մեղավոր չեն, որ մենք չենք ուզում զարգացնել մեր տնտեսությունը, չենք ուզում փոխել մեր վարքը և պայմանավորված է միայն ու միայն քաղաքական դրդապատճառներով: Խնդիրը մեր ու մեր տնտեսական կառուցվածքի մեջ է, որի թելադրողը քաղաքական իրավիճակն է. մենք պետք է նորովի նայենք, ապրիլիցի հետո այլևս շարունակել հին ձևով ուղղակի հանցագործություն է:

- Պարոն Բագրատյան, այսօր շատ է խոսվում այն մասին, որ ապրիլից հետո «Ծառուկյան» դաշինքը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմի: Կարծում եք Հանրապետական կուսակցությունն այդ դեպքում արդեն կլսի իր կոալիցիոն գործընկերոջ քննադատությունն ու առաջարկները, ի՞նչ սպասելիքներ ունեք:

-Նախ, տարբեր վերլուծաբաններ քաղաքական իրողությունները վերլուծելով մեկնաբանություններ են անում, ինչը նորմալ է: Բայց մենք «Ծառուկյան» դաշինքում այդ հարցը չենք քննարկել, որովհետև այս պահին դրա ընդհանուր նախադրյալները չենք տեսնում: Այսինքն՝ իշխող քաղաքական ուժն իր ծրագիրն իրականացնում է առանց մեզ որևէ կերպ հաշվետվություն տալու: Ցանկացած կոալիցիա պետք է ինքնանպատակ չլինի, այլ ձևավորվի խնդրի շուրջ, թե ինչքանո՞վ է այս կամ այն խնդրի լուծումն օգտակար այս կամ այն քաղաքական ուժի հետ: Եթե կա նման խնդիր ձևակերպված, ապա կարող ենք քննարկել ու հասկանալ՝ կարո՞ղ ենք օգնել նրան կամ իմաստ ունի՞ մեր այնտեղ լինելը: Այս պահին չկա քննարկում, չկա նման քննարկում նաև ՀՀԿ-ում: Կլինի հետագայում, թե ոչ՝ հայտնի չէ, բայց քաղաքականության մեջ որևէ բան բացառված չէ: Բայց, ես կրկնում եմ, բացարձակ անիմաստ կլինի այն կոալիցիան, որի ձևաչափը որևէ փոփոխություն չի ենթադրում, այլ ընդամենը մի քանի պաշտոն ունենալու նպատակ է հետապնդում:

Զրուցեց Լիա Խոջոյանը


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/28642

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online