Եթե Թուրքիան որոշի գրավել Աֆրին քաղաքի կենտրոնը, ապա դա կարող է աղետի հանգեցնել։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Սթիվեն Հեյդեմանը։
Նա նշել է, որ Աֆրինում գործողությունը բացատրվում է թուրքական կառավարության մտահոգությամբ` սիրիական քրդերի կողմից Թուրքիայի սահմանի հարևանությամբ տեղական կառավարություն ձևավորելու հետ կապված։
Ըստ նրա, Թուրքիայի կողմից Աֆրինի գրավումը կհանգեցնի բազմաթիվ զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում, երբ մարտերը տեղափոխվեն քաղաքի շրջաններ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/28638