Ռուսաստանը չի շարունակի նույն մասշտաբներով սպառազինություն մատակարարել Ադրբեջանին. Կոսաչով

Ռուսաստանը չի շարունակի նույն մասշտաբներով սպառազինություն մատակարարել Ադրբեջանին, որը կար մինչև 2016թ. ապրիլյան պատերազմը: Այս մասին Երեւանում մարտի 14-ին հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը:


Նա Հայաստանի Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը Կոսաչովը նշել է, որ Ռուսաստանը իրականացնում է այն պայմանագրերը, որոնք Ադրբեջանի հետ կնքվել են մինչև 2016թ. ապրիլ: «Մենք պարտավոր ենք անել դա այդ պայմանագրերին համապատասխան: Սակայն իմ ունեցած տեղեկատվությամբ դա չի լինի այն մասշտաբներով, որը կար 2016թ. ապրիլի դրությամբ: Անկասկած, մենք արձագանքում ենք իրավիճակին, որը տեղի ունեցավ 2016թ. ապրիլին»,- ասել է Կոսաչովը:


Նա նաեւ հավելել է, որ Ռուսաստանում բոլորս հասկանում են Ղարաբաղում իրավիճակի պայթյունավտանգ լինելու մասին: «Ռուսաստանը կատարում է իր պարտականությունները: Իրավիճակը վերահսկվում է և այդ առումով ապրիլյան պատերազմից հետո փոփոխություններ են եղել»,- ասաց նա:


Ռուսաստանցի պաշտոնյային հիշեցրել են , որ ՌԴ նախագահը Չինաստան կատարած այցելության ընթացքում, մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը, անընդունելի էր համարել հակամարտող երկրին զենք վաճառելը, սակայն միևնույն ժամանակ Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին:


Այս դիտարկմանը նա պատասխանել է հետեւյալ կերպ. «Վլադիմիր Պուտինը խոսել է այն երկրների մասին, որտեղ հակամարտությունը թեժ փուլում է, որտեղ իսկապես կրակում են, իսկ Ուկրանիայում իսկապես կրակում են: Լեռնային Ղարաբաղում, բարեբախտաբար, այս պահին այդպիսի իրավիճակ չկա»:


Գաղտնիք չէ, որ ԼՂ հիմնախնդրի շուրջ միմյանց հետ հակամարտող Հայաստանն ու Ադրբեջանը ռուսական սպառազինության գնորդներից են։ Վերջին մի քանի տարում Ադրբեջանը շուրջ 5 մլրդ դոլարի ռազմական գործարք է կնքել ռուսական ձեռնարկությունների հետ, իսկ Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակում ստանում է ռուսական արտադրության սպառազինություն ներքին գներով։ ՀՀ-ն վերջին երկու տարում ՌԴ-ից շուրջ 250 մլն դոլարի ռազմական վարկ ստացավ այդ երկրի արտադրության նորագույն զինատեսակները ձեռք բերելու համար:


Բացի այդ, համաձայն 2010 թ-ի Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ Գյումրիում տեղեկայված 102-րդ ռազմաբազայի մասին պայմանագրին կից կնքած հատուկ արձանագրության, որով բազայի տեղակայման ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2044 թ.-ը, Մոսկվան ոչ միայն իր վրա է վերցնում ՀՀ ողջ տարածքի անվտանգության ապահովման խնդիրը, այլեւ պարտավորվում է հայկական բանակն ապահովել ժամանակակից սպառազինությամբ:


Հենց այս պայմանագրին հղում կատարելով՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը բազմիցս նշել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սպառազինությունների մրցավազքն այլեւս տեղափոխվել է ՌԴ-Ադրբեջան սպառազինությունների մրցավազքի հարթություն:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/28633

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel