Միջազգային ճգնաժամային խումբը վերջերս զեկույց է հրապարակել, որտեղ նշվում է Թուրքիայի խոշոր քաղաքներում սիրիացի փախստականների նկատմամբ բացասական վերաբերմունքի աճի մասին։
ICG–ի տվյալներով, հատկապես մեծ է դժգոհության աճը Ստամբուլի Սուլթանգեզիի շրջանում` փախստականների հոսքի աճի ֆոնին։
Սուլթանգեզիում բնակվում են մահմեդական պահպանողականներ, ձախ ալևիներ, թուրք ազգայնականներ և քրդական համայնքը։ Այս պահին այնտեղ բնակվում է նաև 50.000 սիրիացի փախստական, ինչպես նաև 8.000 միգրանտ` Աֆղանստանից, Պակիստանից ու Ադրբեջանից։
Թուրքիայում ապաստան է գտել 3.4 միլիոն սիրիացի փախստական։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27995