Թուրքիայում արտակարգ դրությունը հիմք է ստեղծում մարդու իրավունքների խախտումների համար. AI

Մարդու իրավունքների խախտումները եւ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումը, հավանաբար, կշարունակվեն Թուրքիայում այնքան ժամանակ, քանի դեռ երկրում արտակարգ դրություն է գործում, հաղորդում է Amnesty International-ը:

AI-ի Թուրքիայի հարցով ավագ գիտաշխատող Էնդրյու Գարդների խոսքով՝ արտակարգ դրությունն օգտագործվում է լրագրողներին եւ իշխանության քննադատներին թիրախ դարձնելու համար:

«Այլախոհությունն անողոքաբար ճնշվում է», նշվում է Amnesty-ի զեկույցում: «Քանի որ արտակարգ դրությունը շարունակում է եւ այն փաստը, որ իրավապաշտպաններն ու քաղաքացիական հասարակությունը չեն կարողանում կատարել իրենց աշխատանքը, հավանական է, որ մարդու իրավունքների խախտումները կշարունակվեն», - ասել է Գարդները:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27994