Ղազախստանում հաստատել են լատինատառ ազգային այբուբենը նոր խմբագրությամբ: Պետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը փոփոխություններ է կատարել հրամանագրում, որը ստորագրել էր 2017-ի հոկտեմբերին:
Ըստ փաստաթղթի, ամբողջական անցումը լատինատառ այբուբենին պետք է ավարտվի 2025-ին: Այբուբենի նորացված վարկածում ապաթարցներով տառերն ավելի քիչ են, նաև երկու նոր կրկնակի տառ է հայտնվել sh և ch, գրում է Deutsche Welle-ն:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27844