Զարիֆ. «Ահաբեկիչները տեղաշարժվում են դեպի Իրանի և Ռուսաստանի սահմանները»

ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջինարևելյան երկրների գործերին արտաքին ուժերի չմիջամտման, ինչպես նաև այդ երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունը:

Մոսկվայի Վալդայ ակումբում միջինարևելյան իրադարձությունների կոնֆերանսում Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է. «Չնայած Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարտությանը, ահաբեկչության մարտահրավերները շարունակվում են և ահաբեկիչներն այսօր տեղաշարժվում են Իրանի, Ռուսաստանի և Աֆղանստանի հյուսիսային սահմաններում»:

Նախարար Զարիֆը համոզմունք է հայտնել, որ Սիրիայի ճգնաժամը քաղաքական լուծում ունի։ Նրա խոսքերով. «Սիրիայում միջնորդող ուժերից Վաշինգտոնի օգտվելը վտանգավոր է ԱՄՆ-ի և տարածաշրջանի համար»:

Կարևորելով միջինարևելյան տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման գործում Իրանի և Ռուսաստանի դերակատարությունը, ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է.«Ռուսաստանը տարածաշրջանի հարցում հաշվարկված ռազմավարության հեռանկար է ունեցել և տարածաշրջանում այդ երկրի ազդեցությունը կարող է նպաստել Պարսից ծոցում նոր մոդելի ստեղծմանը»:

Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքերով՝ Եմենի ճգնաժամը ևս քաղաքական լուծում ունի։ Նա ասել է.«Իրանը մշտապես ձգտել է քաղաքական լուծում գտնել տարածաշրջանի ճգնաժամերի լուծման համար»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27826