Փորձագետ. Ասադի քաղաքական ապագան կախված է Իրանից

Իրանը փորձում է օգտուտներ քաղել Սիրիայի քաղաքացիական պատերազմից ու ամրապնդել իր ներկայությունը տարածաշրջանում։ Թեհրանը ցանկանում է Սիրիայում կառուցել ռազմա–ծովային ու ռազմա–օդային կայաններ ու ամրանդել Հզբելահը։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Ժիլ Մուրչիանոն։

Նրա խոսքով, մինչև քաղաքացիական պատերազմը Սիրիայի կառավարությունը կարողանում էր վերահսկել Իրանի ազդեցությունը տարածաշրջանում։ Այս պահին Ասադի ռեժիմի պահպանումը կախված է Իրանից։

Նա հավելել է, որ Թեհրանն առաջ է տանում իր շահերը`ռազմաբազաներ է կառուցում Սիրիայում, որոնք օգտագործվելու են Իսրայելի դեմ ու իրանցի ռազմական մասնագետներին ինտեգրում է սիրիական բանակի մեջ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27627