Թուրքական իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ ավելի քան մեկ միլիոն մարդ Թուրքիայում տուժել է 18 ամիս տևած արտակարգ ռեժիմից` կորցնելով տնտեսական կարգավիճակ, սեփականություն և այլն։
The Platform for Rights and Justice–ը սոցհարցում է իրականացրել` արտակարգ ռեժիմի սոցիալական, տնտեսական, հոգեբանական ազդեցությունը պարզելու համար։
Զեկույցում նշվում է, որ ընդհանուր առմամբ արտակարգ ռեժիմից տուժել է մեկ միլիոն 200.000 մարդ։ Նշվում է, որ տուժախների 50%–ը ստիպված են եղել լքել սեփական տները, քաղաքները` դիսկրիմինացիայից խուսափելու համար։
Զեկույցում նշվում է, որ թուրքական կառավարությունը հետապնդել է հազարավոր մարդկանց, որոնք ոչ մի կապ չեն ունեցել պետական հեղաշրջման փորձի հետ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27622