Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարել է, որ այս տարվա մայիսին Թբիլիսիի մերձակայքում բացվելու է մարտական պատրաստության կենտրոն, որը նմանվելու է Գերմանիայում գտնվող Հոհենֆելսի ռազմակայանին։
Ըստ նրա, իրենք նախորդ տարի երկու միլիոն լարի են ուղարկել ՆԱՏՕ–Վրաստան կենտրոնի ենթակառուցվածքի բարելավմանը, ինչպես նաև 18 միլիոն լարի` Վազիանիի մարտական պատրաստության կենտրոնի շինարարությանը։
Բացի այդ, վրացի զինվորականները սկսելու են մարտական պատրաստություն անցնել ԱՄՆ–ի օգնությամբ` Վրաստանի պաշտպանության ծրագրի շրջանակներում։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27587