ՌԴ-ն նկատում է Սիրիայում իրավիճակի կայունացման գործում ԱՄՆ կողմից օգնության պակաս. Պեսկով

Ռուսաստանը փաստում է Սիրիայում իրավիճակի կայունացման գործում ԱՄՆ-ի կողմից օգնության պակասը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ինչ վերաբերում է Սիրիայում իրավիճակի կայունացման գործում Միացյալ Նահանգների օգնությանը եւ քաղաքական եւ դիվանագիտական կարգավորման հարցում աշխատանքի շարունակմանը, ապա այդպիսի օգնության պակաս է նկատվում»,- ասել է Պեսկովը:

Միաժամանակ մամուլի քարտուղարը նշել է, որ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի համագործակցությունն էական օգնություն է Սիրիայում ՄԱԿ-ի ջանքերի շրջանակներում խաղաղապահ գործունեությանը:

«Դուք գիտեք, որ Ռուսաստանի նախագահը վերջին մի քանի շաբաթը կանոնավոր կապեր է պահպանում Թուրքիայի եւ Իրանի իր գործընկերների հետ, այս աշախատանքը կշարունակվի, որը կոչված է դառնալ ՄԱԿ-ի ջանքերի շրջանակներում խաղաղապահ գործունեությանը զգալի աջակցություն», -ասել է Պեսկովը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27574