ԱՄՆ-ի կողմից Սիրիայում գործող PYD-ի ահաբեկիչներին 500 մլն դոլարի ֆինանսական օգնության տրամադրումը կարող է հանգեցնել Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունների լիարժեք խզման։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Հաքան Չավուշօղլուն։
Չավուշօղլուի խոսքով՝ ԱՄՆ-ն բոլոր հարցերով պետք է համագործակցի Թուրքիայի, այլ ոչ թե ահաբեկիչների հետ։
«Ցավոք սրտի, ԱՄՆ-ը չի փոխել իր դիրքորոշումները Սիրիայում ահաբեկիչների վերաբերյալ, և Վաշինգտոնը նախկինի պես ռազմական օգնություն է ցուցաբերում PYD-ի ահաբեկիչներին»,-ասել է Չավուշօղլուն։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27557