Պաղեստինի ինքնավարության ղեկավարը ժամանել է Մոսկվա. նա կհանդիպի Պուտինին

Մոսկվայում փետրվարի 12-ին կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասի հետ:


Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները Մահմուդ Աբբասը ժամանել է Մոսկվա՝ հանդիպելու Պուտինի հետ:


Նշվում է, որ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ Աբբասը փորձելու է նրա աջակցությունը ստանալ՝ Երուսաղեմի հարցում Միացյալ Նահանգների հետ խորացող հակասությունների ֆոնին:


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ կարգադրությամբ ճանաչել էր Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչը մեծ իրարանցում առաջացրեց իսլամական աշխարհում:


Հատկանշական է, որ Պաղեստինի ղեկավարի այցը Մոսկվա հաջորդեց Իսրայելի վարչապետի այցին․ Վլադիմիր Պուտինը երկու շաբաթ առաջ էր ընդունել Բենյամին Նեթանյահուին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27496