Այսօրվա դրությամբ նախագահ Էրդողանին այլընտրանք չկա։ Ոչ ոք չի կարող նվազեզնել խաղադրույքն ու ուղղորդել կամ գլխավորել թուրքական ազգային ինքնագիտակցության շարժումը։ Այդ մասին հայտարարել է արևելագետ, թուրքագետ Յուրի Մավաշևը։
Իր հերթին, թուրք քաղաքագետ Էնգին Օզերը հայտարարել է, որ թուրքական ընդդիմության շրջանում չկա կոնսենսուս և նրանք չեն կարող թեկնածու առաջադրել։
Ըստ նրա, Եփրատի վահան և Ձիթենու ճյուղ գործողությունները, որ Թուրքիան իրականացրել է Սիրիայում հասարակության շրջանում բարձրացրել են Էրդողանի վարկանիշը։
Փորձագետի խոսքով, ՌԴ–ում միակ ռեալ թեկնածուն Պուտինն է, իսկ Թուրքիայում` Էրդողանը։ Նա հավելել է, որ չի կասկածում, որ Թուրքիայի նախագահական ընտրություններում նախագահ է ընտրվելու Էրդողանը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27469