Սիրիան մասնատելու ամերիկացիների ցանկությունն իրականություն չի դառնալու: Այս մասին ասել է միջազգային հարցերում իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականը:
Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ անկասկած Իրանը պաշտպանում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը և մերժում Սիրիայի դեմ ցանկացած ոտնձգություն։
«Ամերիկացիները մտադիր են մասնատել Սիրիայի տարածքը: Նախնական քայլերը նույնիսկ արվել են, որպեսզի Եփրատի արևելքում ՝ քրդաբնակ տարածքում ստեղծեն անկախ մի երկիր և այն պաշտոնապես ճանաչեն, սակայն նրանց այդ ցանկությունն իրականություն չի դառնալու»,– ավելացրել է Վելայաթին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27465