ՌԴ-ից առաջին փորձնական գնացքն Ադրբեջանի տարածքով հասել է Իրան

Փետրվարի 8-ին Ռուսաստանից դուրս եկած առաջին փորձնական գնացքը Ադրբեջանն Իրանին կապող Ղազվին-Ռեշթ-Աստարա երկաթգծով հասել է իրանական Աստարա շրջան: Ադրբեջանական Turan գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Ադրբեջանի երկաթգծեր» պետական ընկերությունը:

Գնացքը տեղափոխել է փայտանյութ, բեռնաթափվել Իրանում: Երկաթուղու ամբողջական շահագործումը նախատեսվում է սկսել 2018 թվականի մարտին:

Իրանական IRNA պետական գործակալության փոխանցմամբ, ՌԴ-ն, Իրանը և Ադրբեջանն այժմ բանակցում են երկաթուղով մարդատար գնացնքեր գործարկելու շուրջ:


Նշումներ:

Էջի հասցեն: http://verelq.am/hy/node/27455