Մոսկվան պետք է ակտիվացնի արդիական ՀՕՊ համակարգերի առաքումը Դամասկոսին, ինչպես նաև ավելի շատ սիրիացի ռազմական մասնագետների պատրաստի։ Միայն սա կարող է կանխել ԱՄՆ–ի գլխավորած կոալիցիայի ագրեսիան Սիրիայում։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն։
ԱՄՆ–ի գլխավորած կոալիցիան հարված էր հասցրել սիրիական կառավարական ուժերին, ինչի հետևանքով զոհվել էր ավելի քան 100 զինվոր։
Նա նշել է, որ ՌԴ–ն պետք է արձագանքի քաղաքական մակարդակով։ Սակայն միայն դատապարտելով ագրեսորին չես կանգնեցնի։
Փորձագետը հավելել է, որ պետք է պատրաստել սիրիացի ՀՕՊ մասնագետներին, որպեսզի նրանք կարողանան հակազդել ամերիկյան կոալիցիայի ինքնաթիռներին։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27443