Պուտինն ու Էրդողանը քննարկել են համատեղ ջանքերի շարունակումը Սիրիայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի շուրջ ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի համատեղ աշխատանքի շարունակումը եւ նոր շփումներն այդ ձեւաչափով:


Այդ մասին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Նշվել է սիրիական ուղղությամբ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի համատեղ աշխատանքի շարունակման կարեւորությունը:-Քննարկվել են այդ ձեւաչափով տարբեր մակարդակներով նոր շփումների հեռանկարները»,- ասված Է հաղորդագրության մեջ:


Թուրքիայի ղեկավարը նաեւ ՌԴ նախագահին ցավակցություն է հայտնել փետրվարի 3-ին «Իդլիբ» ապաէսկալացման գոտում զինյալների գրոհի հետեւանքով ռուս ռազմական օդաչու Ռոման Ֆիլիպովի զոհվելու կապակցությամբ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27423