Իրանը կարգավորել Է «Մոհաջեր-6» տակտիկական անօդաչուների սերիական արտադրությունը՝ բարձրճշգրիտ «խելացի» ռումբերով: Այդ մասին ասված է Իրանի պաշտպանության նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Արտադրության գործարկման արարողությանը, որը կայացել է փետրվարի 5-ին, ներկա է եղել Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին, որը «Մոհաջեր-6» անօդաչու թռչող սարքը համարել է երկրի պաշտպանական արդյունաբերության կարևոր ձեռքբերումներից մեկը: Նրա խոսքով՝ անօդաչուն օժտված է օպերատիվ լայն ընդգրկույթով և ընդունակ է երկարատև թռիչքներ կատարել, ինչը կարող է օգնել երկրի զինված ուժերին մարտական առաքելություններ իրականացնելիս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27263